ՌԴ վարչապետ․ «ԵԱՏՄ-ն բաց է Ասիայի երկրների հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համար»

Իրադարձային 04.11.2019   17:48   88
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Բրունեյը, Ինդոնեզիան, Կամբոջան, Թաիլանդն ու Ֆիլիպինները հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հարցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Արևելաասիական XIV գագաթաժողովի ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

«Միասնական շուկայի ստեղծման փորձ է ձևավորվել Եվրասիական տնտեսական միությունում, կցանկանայի նշել, որ կազմակերպությունը բաց է շահագրգիռ երկրների հետ համագործակցության համար»,- ասել է նա:

Մեդվեդև նաւև նշել է, որ այսօր լայն տարածում են գտնում նոր ձևաչափերը, կառուցողական և ոչ կոնֆլիկտային համագործակցությունը: «Դա ապացուցում են տարածաշրջանում ձևավորված միջպետական հարաբերություններն ու միասնական բաց եւ ոչ խտրական շուկա ստեղծելու Ասիայի երկրների տրամադրվածությունը»,- նշել է Մեդվեդևը՝ հավելելով, որ ռուսական կողմը դա ողջունում է:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մեդվեդև


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon