ՌԴ Սահմանադրության փոփոխություններին կողմ է արտահայտվել քվեարկողների 77.93 տոկոսը

Աշխարհ 02.07.2020   11:39   309

Նախօրեին կայացած Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության փոփոխությունների քվեարկությանը կողմ են արտահայտվել ռուսաստանցիների 77.93 տոկոսը, դեմ  է քվեարկել 21.26 տոկոսը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԿԸՀ-ն` քվեաթերթիկների  ավելի քան 99.9 տոկոսի վերամշակման արդյունքներով:

Համաձայն վերջին տվյալների՝ համառուսական մասնակցության ցուցանիշը կազմել է շուրջ 65 տոկոս:

Ria-ի հաղորդմամբ, որոշ շրջաններում արդեն 100  տոկոս քվեաթեթիկները մշակվել են և ամենուր քվեարկած ռուսաստանցիների մեծամասնությունը սատարել է  փոփոխություններին։

Այսպիսով, այս փոփոխություններով զրոյացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բոլոր չորս ժամկետները և նա կկարողանա առաջադրվել 2024, այնուհետ նաև 2030թ-ի նախագահական ընտրություններում։ Օրերս Պուտինը չէր բացառել իր մասնակցությունը չորս տարի հետո կայանալիք ընտրություններին:

Գործող Սահմանադրության համաձայն՝ նույն անձը չի կարող լինել Ռուսաստանի նախագահ 2 անգամ անընդմեջ։ Եվ այս պատճառով էր, որ Պուտինը 2008թ-ին իշխանությունը 4 տարով հանձնեց Դմիտրի Մեդվեդևին։



 Պիտակներ
         Սահմանադրության փոփոխություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb