ՌԴ Սևծովյան նավատորմը համալրվել է «Կալիբր» հրթիռներ կրող ևս մեկ նավով

Աշխարհ 03.02.2021   14:00   51

Ռուսաստանի ՌԾՈւ Սևծովյան նավատորմը հունվարի 30–ին համալրվել է «21631 նախագծի» «Գրայվորն» (ռուս․՝ Грайворон) հրթիռային փոքր նավով։ Նավը զինված է թևավոր «Կալիբր» հրթիռներով։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Գրայվորնը» 21631 նախագծի 9–րդ նավն է, իսկ Սևծովյան նավատորմում՝ 4–րդը։ Մինչև սա, 2018-2019 թթ․, նավատորմը համալրվել էր նույն նախագծի «Վիշնիյ Վոլոչոկ» (ռուս․՝ Вышний Волочек), «Օրեխովո–Զուեվո» (ռուս․՝Орехово-Зуево) և «Ինգուշեթիա» (ռուս․՝ Ингушетия) հրթիռային նավերով։

Հիշեցնենք, որ ըստ ՌԴ ՌԾՈւ գլխավոր շտաբի պետ Ալեկսանդր Վիտկոյի, 2021 թվականին ռուսական ռազմածովային ուժերը ստանալու են 40 միավոր ռազմանավ, որոնցից 5-6 միավորը տրամադրվելու է Սևծովյան նավատորմին։


 Պիտակներ
         նավատորմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb