ՌԴ ռազմատիեզերական ուժերն ահաբեկիչների ճամբարներն են ոչնչացնում Սիրիայում

Աշխարհ 16.10.2020   11:17   40

WarGonZo Telegram-ալիքում հաղորդվում է, որ Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերը Սիրիայի Իդլիբ նահանգում հարվածներ են հասցնում ահաբեկիչների այն ճամբարներին, որոնք պետք է տեղափոխվեին հակամարտության գոտի՝ Արցախում։

«Եվ ո՞վ էր ասում, որ Ռուսաստանը մի կողմ է քաշվել Արցախում հակամարտության հարցում։ Այո, հիբրիդային պատերազմների պայմաններում բոլորովին այլ կանոններ են գործում։ Բայց դրանք գործում են։ Իդլիբում Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարվածը Թուրքիայում շատ ավելի ծանր է ընկալվում, քան ցանկացած կորուստ ղարաբաղյան ռազմաճակատում»,-գրում է ալիքը։

Սիրիացի զինյալներին Արցախ ուղղելուց հետո Իդլիբում սկսվել է զինված խմբավորումների պատրաստման վայրերի որոնում՝ ոչնչացման նպատակով։ Հետախուզությունը մեծ պարգևավճարի դիմաց ահաբեկիչների տեղակայման մեծ ճամբարի մանրամասն տեղեկատվություն է ստացել։

Ահաբեկիչներ պատրաստելով զբաղվում էին թուրք ինստրուկտորները։ Հոկտեմբերի 14-ի առավոտյան ռուսական ՍՈւ-34 և Սու-24Մ-ը գրոհել են ճամբարը, այդ թվում մի շարք օբյեկտներ՝ շտաբը, քողարկված տեխնիկան և այլն։



 Պիտակներ
         Իդլիբ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb