ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում բաժին է բացվել Արցախում տեղակայված խաղաղապահների վերաբերյալ

Իրազեկիչ 14.11.2020   20:30   51

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հայտնվել է «Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմ» հատուկ բաժինը, հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության աղբյուրը:

«Նոր բաժնում կհրապարակվեն համապատասխան նորություններ և նյութեր, ինֆոգրաֆիկա, ինչպես նաև Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչների ճեպազրույցները խաղաղապահ գործողություն իրականացնելու վերաբերյալ», - ասել են ՌԴ ՊՆ֊ից: Կայքի այցելուները կկարողանան դիտել Լաչինի միջանցքի տարածքում գտնվող ռուսական դիտակետերի տեղակայման քարտեզները, տեղեկանալ Լեռնային Ղարաբաղի տարածքում տիրող իրավիճակի մասին:

Զինվորական գերատեսչությունից հավաստիացրել են, որ այս հատվածը անընդհատ թարմացվելու է արդիական նորություններով, լուսանկարներով և տեսանյութերով ռուս խաղաղապահների աշխատանքի և հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ: Ամբողջ տեղեկատվությունը կթարգմանվի օտար լեզուներով: Բաժինը օպտիմիզացված է բջջային սարքերից մուտքի համար:


 Պիտակներ
         խաղաղապահներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb