ՌԴ Պետդումայի պատգամավոր Միլոնովը Բաքվին խորհուրդ է տվել «ուշքի գալ» (տեսանյութ)

Իրադարձային 17.10.2020   11:41   238

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը, որն այս օրերին գտնվում է Արցախում, Լուրերի դաշնային գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է ադրբեջանական իշխանությունների «սև ցուցակում» ներառվելը:

Քաղաքական գործիչը կատարվածը համարում է խորհրդանիշն առ այն, որ պատերազմ հրահրած ագրեսորները չեն ցանկանում մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանն իրեն ներառել է այդ ցուցակում, քանի որ այնտեղ կարծում են, որ ռուս պատգամավորը պետք է Բաքվի հետ համաձայնեցնի իր այցը Ղարաբաղ:

«Եթե դա այն երկիրն է, որն ինքս եմ տեսել՝ ինչպես է ռմբակոծում խաղաղ բնակիչներին, այն երկիրն է, որը թուրքական անօդաչուներ է ուղարկում՝ կանանց, երեխաներին սպանելու, խաղաղ քաղաքները գնդակոծելու համար, ապա ես, հավանաբար, չեմ ուզում լինել այդ երկրի «սպիտակ ցուցակներում», ես ավելի լավ է լինեմ «ամենասև ցուցակներում»»,-նշել է պատգամավորը:

Միլոնովը շնորհակալություն է հայտնել Բաքվին նման արձագանքի համար, սակայն ընդգծել է, որ Ադրբեջանը լավ կլինի, որ «ուշքի գա»:



 Պիտակներ
         Վիտալի Միլոնով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb