ՌԴ-ում զինծառայողը սպանել է 3 զինվորականի

Աշխարհ 09.11.2020   22:45   25

Ռուսաստանում զինծառայողը Վորոնեժի մերձակայքում գտնվող զինվորական օդանավակայանում երեք մարդ է սպանել, ինչի մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայությունում քաջատեղյակ աղբյուրին:

«Զինծառայողը հրաձգություն է կազմակերպել, կրակել է ատրճանակից, որը վերցրել էր սպայից: Սպանվել է երեք մարդ»,-ասել է աղբյուրը:

Ըստ նախնական տվյալների՝ զոհվել է մեկ սպա և երկու զինվոր:

Ավելի ուշ հաղորդվել է, որ հանցագործը՝ 2000թ. ծնված Անտոն Մակարովը, դիմել է փախուստի: Նա կարող է զինված լինել:


 Պիտակներ
         ՌԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb