ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8726-ով

Աշխարհ 05.06.2020   12:40   249

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 726-ով՝ ընդհանուրը դառնալով 449 834:

Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Շտաբի տվյալների համաձայն՝ օրվա կտրվածքով վարակվածության աճը 2 տոկոսից իջել է 1.98 տոկոսի:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 8057 մարդ, ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 212 680: Ապաքինվածների թիվը ընդհանուր վարակվածների ցուցանիշում կազմում է 47.3 տոկոս:



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb