ՌԴ-ում կինը ծծմբաթթու է լցրել վարկային կազմակերպության աշխատակցուհու վրա

Աշխարհ 21.01.2019   20:15   290

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզում ոստիկանները ձերբակալել են կնոջը, որը ծծմբաթթու է լցրել միկրովարկեր տրամադրող կազմակերպության գրասենյակի աշխատակցուհու վրա։

«Անհայտ կինը մտել է գրասենյակ, պոլիէթիլենային տոպրակից հանել ծծմբաթթվով լի տարան և դրա պարունակությունը լցրել կազմակերպության աշխատակցուհու վրա, ապա դիմել փախուստի»,- ասված է ՆԳՆ մարզային վարչության հաղորդագրության մեջ: 

Իրավապահները բացահայտել են կասկածյալի անձը: 
Ոստիկանության վարկածով՝ կինը գրասենյակ է գնացել գումար ստանալու ակնկալիքով: Տուժածին հիվանդանոց են տեղափոխել:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:



 Պիտակներ
         ծծմբաթթու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon