ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի նոր հակառեկորդ

Իրադարձային 10.10.2020   18:00   45

Անցած մեկ օրում Ռուսաստանում ի հայտ է բերվել COVID-19-ի 12 846 նոր դեպք, ինչը հանդիսանում է նոր հակառեկորդ։ Արդեն երկրորդ օրն անընդմեջ ՌԴ-ում նոր դեպքերի թիվը գերազանցում է մայիսի ցուցանիշները։

Այս մասին հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերով օպերատիվ շտաբը։ Նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Մոսկվային (4105) և Սանկտ Պետերբուրգին (501)։

Մինչ օրս երկրում գրանցված դեպքերի թիվը հասել է 1 285 084-ի։

Մեկ օրում գրանցվել է մահվան 197 դեպք, ապաքինվել է 6781 պացիենտ։



 Պիտակներ
         կորոնավիրուսով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb