ՌԴ-ում բնակվող դամալացիները 45 հազար դոլար են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Իրադարձային 07.10.2020   16:00   43

aliq.ge-ի Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ Դամալա գյուղը ևս միացել է Արցախի աջակցության դրամահավաքին: Գյուղից դուրս բնակվող երիտասարդների ու ավագների կողմից  մոտ 45 հազար դոլար է հավաքվել:

Այսօր առաջին փուլն ավարտել են, գումարը փոխանցված է Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվին: 11 հազար լարի էլ հիմնադրամին փոխանցվել է Դամալայի բնակիչների կողմից:

Ծնունդով  Դամալայից, այժմ մոսկվայաբնակ Մինաս Հակոբյանը, որ նույնպես իր ներդրումն է ունեցել, «Ալիքի» հետ զրույցում ասում է, որ այս պահին միասնական լինելը բոլորի պարտքն է. «Սա մեր հայրենիքն է, չեղավ Արցախ, չի լինի լիարժեք Հայաստան, Ջավախք, ու հենց մեր փոքրիկ Դամալան: Մեր փոքրիկ Հայաստանն  ու Արցախը մեր մեծ հայրենիքն են: Այսօր իմ որդին ևս զորակոչվել է։  Իմ կոչն է աշխարհի հայերին՝ անկախ նրանից, որտեղ են ապրում ու ինչով են զբաղվում, այսօր անեն հնարավորն ու անհնարինը` հայրենիքի փրկության հարցում: Մենք մեզ ենք փրկում, մեր ընտանիքները, մեր հարազատներին»:

Հայաբնակ Դամալան

Մինաս Հակոբյանն ասում է, որ դրամահավաքին միացածների շարքերում կան նաև մարդիկ, որոնք բանկերից վարկեր են վերցրել` հիմնադրամին փոխանցելու համար: Դրամահավաքը շարունակվում է նաև հիմա: Կազմակերպիչներից տեղեկացանք, որ մեկ ժամվա ընթացքում մոտ 15 հազար դոլար արդեն հավաքվել է:



 Պիտակներ
         «Հայաստան» համահայկական հիմնադրամ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb