ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը պաշտոնական նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին

Աշխարհ 15.08.2019   11:00   99
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը պաշտոնական նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին, գրում է minval.az-ը:

2019 թվականի օգոստոսի 9-ին ՌԴ Պյատիգորսկ քաղաքում մեկնարկել է «Մաշուկ-2019» հյուսիսկովկասյան երիտասարդական համաժողովը:

Աղբյուրը գրում է, որ համաժողովի շրջանակում ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանը միջոցառման մասնակիցների հետ հանդիպման ժամանակ «անթույլատրելի արտահայտություններ է արել Ադրբեջանի, երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ, ինչն առաջացրել է համաժողովին մասնակցող «Բաքվի երիտասարդության ակումբ» հասարակական միավորման նախագահ Սաբիր Ռուստամովի դժգոհությունը»:

Սաբիր Ռուստամովը նամակ է հղել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատանը, որում պատմել է կատարվածի մասին, և խնդրել է աջակցել իրեն: Դեսպանատունը, իր հերթին, պաշտոնական նոտա է հղել Ռուսաստանի ԱԳ նախարարությանը:

Բացի այդ, դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն, չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածությանը, հրաժարվել է մեկնել Պյատիգորսկ՝ մասնակցելու համաժողովի աշխատանքներին և նախատեսված հանդիպումներին, հայտնում է աղբյուրը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՌԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon