ՌԴ ՆԳՆ-ն հարցում է պատրաստում մասնակցելու Գերմանիայում Նավալնու գործով քննչական գործողություններին

Աշխարհ 11.09.2020   16:13   46

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի ՆԳՆ Սիբիրի դաշնային շրջանի տրանսպորտի վարչությունը Գերմանիային հղվող լրացուցիչ հարցում է պատրաստում՝ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու հետ տեղի ունեցածի հետ կապված Գերմանիայում քննչական գործողություններին մասնակցել թույլ տալու խնդրանքով։

«Ա․Ա․Նավալնու կոմայից դուրս գալու մասին լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների հետ կապված՝ քննչական ստորաբաժանումը Քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին գործող եվրոպական կոնվենցիայի, ինչպես նաեւ ՌԴ Քրեադատավարական օրենսգրքի 453 եւ 454 հոդվածների համաձայն լրացուցիչ հարցում է պատրաստում Գերմանիայի իրավասու մարմիններին իրավական օգնության ցուցաբերման մասին»,- ասված է վարչության հաղորդագրության մեջ։



 Պիտակներ
         Նավալնու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb