ՌԴ-ն սկսել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը

Աշխարհ 17.08.2020   13:37   186

 Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ՌԴ Նովոսիբիրսկի վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը սկսել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը: Այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։

Ըստ հազորդագրության՝ բոլոր կամավորները, որոնք ընդունել են պատվաստանյութը,  իրենց լավ են զգում:

«Այսօր կատարվում են կլինիկական փորձարկումներ։ Բոլոր կամավորները, որոնք ընտրվել են հատուկ ձևով, իրենց լավ են զգում: Նրանք, ովքեր ստացել են պատվաստանյութը, որևէ ախտանշան չունեն, ներարկման հատվածում նույնիսկ աննշան կարմրություն չկա», - ասել է Պոպովան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գրանցված պատվաստանյութի քաղաքացիական շրջանառությունը կսկսվի հետազոտության երրորդ փուլից մոտ մեկ ամիս անց:

 


 Պիտակներ
         COVID-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb