ՌԴ-ն մեկնաբանել է Թրամփի՝ ԼՂ հարցում «լավ առաջընթացի» մասին խոսքերը

Աշխարհ 24.10.2020   12:05   56

Ռուսաստանի ղեկավարությունը դեռ ամբողջական տեղեկատվություն չունի գնահատելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի բանակցություններում «շատ լավ առաջընթացի մասին». հոկտեմբերի 23-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք դեռ չգիտենք», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան կիսո՞ւմ է ամերիկացի առաջնորդի տեսակետը:

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առանձին հանդիպումներ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Բանակցություններ են անցկացվել նաև ԱՄՆ մայրաքաղաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների`Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքն անձամբ է մասնակցել Լեռնային Ղարաբաղի բանակցություններին և, որպես արդյունք, «շատ լավ առաջընթաց է գրանցվել»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb