ՌԴ-ն Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը երկարաձգել Է մինչեւ փետրվարի 1-ը

Աշխարհ 12.01.2021   21:11   50

Կորոնավիրուսի նոր մանրԷահիմքի տարածման սպառնալիքի պատճառով Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցության դադարեցումը երկարաձգել Է մինչեւ 2021 թվականի փետրվարի 1-ը ներառյալ: Հունվարի 12-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը դադարցեվել Է դեկտեմբերի 22-ին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, կորոնավիրուսի՝ բարձր վարակելիությամբ աչքի ընկնող մանրԷհիմքի տարածումը, որն սկզբնապես հայտնաբերվել Է Մեծ Բրիտանիայում, արձանագրել են ավելի քան 40 երկրներում:

Ռուսաստանում նոր մանրԷահիմքը հայտնաբերել են 2020 թվականի վերջին: «Ռոսպորտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան հայտնել Է, որ կորոնավիրուսի որոշման ռուսական թեստ-համակարգերը հայտնաբերում են նաեւ նոր մանրԷահիմքը:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը 2020 թվականի դեկտեմբերի 14-ին հայտնել Է, որ երկրի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մանրԷահիմք, որը կարող Է կապված լինել դրա հարուցած հիվանդության արագ տարածման հետ Անգլիայի հարավ - արեւելյան մասում:

Դեկտեմբերի 19-ին կայացած արտակարգ մամուլի ասուլիսում Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել Է, որ, նախնական տվյալներով, կորոնավիրուսի նոր մանրԷահիմքը կարող Է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել՝ հավելելով, որ բրիտանացի փորձագետներն առայժմ չեն գտել այն բանի հավաստումը, թե մուտացիայի ենթարկված վիրուսի մահացությունը կարող Է ավելի բարձր լինել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         ավիահաղորդակցության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb