ՌԴ-ն մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է հատկացրել Ադրբեջանին

Աշխարհ 16.02.2021   14:00   36

ՌԴ-ն մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն է հատկացրել Ադրբեջանին։

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ սոցիալական նշանակության օբյեկտների ու բնակելի տների էներգամատակարարման ու ջրամատակարարման համակարգերի վերականգնման համար ՌԴ Մարդասիրական արձագանքնման կենտրոնի հերթական շարասյունը, որը բաղկացած է եղել Կամազ մակնիշի 25 ռազմական մեքենաներից ու ուղեկցող մեքենաներից, Ադրբեջանին անցած Քարվաճառի շրջան է հասցրել 185 տոննա բեռ։

Ադրբեջանին են հատկացվել գեներատորային կայաններ, էլեկտրական սարքավորումներ, երկաթբետոնե կոնստրուկցիաներ և շինանյութ։

Ըստ աղբյուրի՝ օգնությունը ադրբեջանական կողմին տրամադրվել է Ռուսաստանի,Հայաստանի ու Ադրբեջանի միջև անցյալ տարվա նոյեմբերի 9-ին կնքաված եռակողմ համաձայնագրի հիման վրա։

 


 Պիտակներ
         մարդասիրական օգնություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb