ՌԴ-ն հրաժարվել է Հայ-ռուսական համալսարանի գործունեության համաձայնագրից

Իրադարձային 04.03.2021   12:21   53

Ռուսաստանը հրաժարվել է Երևանում գործող Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրից։ ՌԴ կառավարության համապատասխան կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

«Ընդունել Ռուսաստանի կրթության նախարարության առաջարկը, որը համաձայնեցվել է ՌԴ ԱԳՆ–ի և շահագրգիռ այլ մարմինների հետ, այն է` հայկական կողմին ծանուցել, որ ՌԴ–ն չի մասնակցի Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրին, որը վերաբերում է Երևանում գործող Ռուս–հայկական համալսարանի գործունեության պայմաններին»,– գրված է փաստաթղթում։

Համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի մայիսի 14-ին:

Որոշման մասին հայկական կողմին պետք է ծանուցի ՌԴ ԱԳՆ–ն։

Իր հերթին Համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրեց, որ այս որոշումից հետո չի փոխվում ո՛չ համալսարանի կարգավիճակը, ո՛չ էլ գործունեության պայմանները, համալսարանը հիմնվել է 1997-ի օգոստոսի 29-ի միջկառավարական համաձայնագրով ու գործում է 2003-ի ապրիլի 23-ի միջկառավարական համաձայնագրով։

 


 Պիտակներ
         Հայ-ռուսական համալսարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb