ՌԴ-ն դադարեցնում է ավիահաղորդակցությունը մյուս երկրների հետ

Աշխարհ 27.03.2020   10:45   278

«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրահանգել է Դաշնային օդային տրանսպորտի գործակալությանը 2020 թվականի մարտի 27-ից դադարեցնել կանոնավոր և չարտերային չվերթները, բացառությամբ ռուսների տարհանման համար նախատեսված թռիչքների։

«Մարտի 27-ից դադարեցնել բոլոր կանոնավոր և չարտերային չվերթները, բացառությամբ դեպքերի, երբ անհրժեշտ է ՌԴ քաղաքացիներին օտարերկրյա պետություններից տարհանել։ Չվերթներ կիրականացվեն նաև կառավաության որոշումների դեպքում, եթե դրանց անհրժեշտությունը լինի»,- ասված է հրամանում։

ՌԴ տրանսպորտի և արտաքին գործերի նախարարությունները կստեղծեն պլան ՝ քաղաքացիներին արտասահմանից տարհանելու համար։ ՌԴ քաղաքացիների տեղափոխումը  կիրականացվի պաշտպանության նախարարության և քաղաքացիական ավիաընկերությունների ինքնաթիռներով։

 



 Պիտակներ
         ավիահաղորդակցություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon