ՌԴ կառավարության ապարատում 7 նոր գերատեսչություն կստեղծվի
EAdaily-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ապարատի կազմում կստեղծվի 7 նոր գերատեսչություն: Համապատասխան հրամանը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Առանձին փաստաթղթով հաստատվել են կառավարության ապարատի կառուցվածքի փոփոխությունները: Դրանում կհայտնվի 7 նոր գերատեսչություն՝ առողջապահություն, արդյունաբերություն, տարածաշրջանային զարգացում, սոցիալական զարգացում, շինարարություն, տրանսպորտ, էներգետիկա», - ասված է հաղորդագրության մեջ:
Համապատասխան որոշումը կայացվել է նախագահի աշխատակազմի աշխատանքը բարելավելու և նախագահի կողմից կայացված որոշումների կատարման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն կազմակերպելու համար, նշված է ՌԴ կառավարության կայքում:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր