ՌԴ-ից թռիչքները Երևան կիրականացվեն բացառապես Մոսկվայից

Իրազեկիչ 24.03.2020   11:15   404

Ռուսաստանը, նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված, մարտի 23-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ավիաուղևորափոխադրումների գործընթացում ՌԴ-ի տարածքից դեպի այլ երկրներ:

Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: 

Բացառություններ են կազմում թռիչքները Մոսկվայից դեպի այլ երկրների մայրաքաղաքներ ու խոշոր քաղաքներ:

«Ռոսավիացիայի կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն թռիչքները կոնկրետ քաղաքներ, այդ թվում Երևան, կիրականացվեն բացառապես Մոսկվայից»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:



 Պիտակներ
         թռիչքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon