ՌԴ-ից գնված C-400-ները սպառնալիք չի ՆԱՏՕ-ի համար․ Չավուշօղու

Աշխարհ 07.06.2021   16:02   52

C-400 զենիթա-հրթիռային համակարգերը (ԶՀՀ), որոնք Թուրքիան գնել Է Ռուսաստանից, վտանգ չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարարության ղեկավար Մևլյութ Չավուշօղուն:

«C-400 համալիրները ոչ մի սպառնալիք չեն ներկայացնում ՆԱՏՕ-ի անվտանգության համար: Թուրքիան հաստատապես մտադիր Է քննարկել C-400-ների թեման (դաշինքի գծով գործընկերների հետ):

Պահանջվում Է իրատեսական, կառուցողական երկխոսություն»,-ասել Է նա l՚Opinion թերթին տված հարցազրույցում: Թուրքական կողմը քանիցս հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ի համար ոչ մի սպառնալիք չի տեսնում Ռուսաստանի կողմից Անկարային մատակարարված C-400-ից: Այդ համակարգերի առնչությամբ անհանգստություն Է հայտել, մասնավորապես, ԱՄՆ-ը, ընդ որում՝ ինչպես նախորդ, այնպես Էլ ներկայիս վարչակազմում:

Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ը հայտարարել Է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության եւ դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի նկատմամբ պատժամիջոցների մասին Ռուսաստանից C-400 գնելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 Պիտակներ
         C-400


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb