ՌԴ հարավում նոր բրիգադ կկազմավորվի
«Իզվեստիա» գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության ԶՈւ Հարավային ռազմական շրջանում զենիթահրթիռային նոր բրիգադ կկազմավորվի։ Բրիգադը կլինի ռազմական շրջանի համազորային բանակներից մեկի կազմի մեջ և զինված կլինի «Բուկ–Մ2» և «Բուկ-Մ3» ԶՀՀ–ներով։
Հարավային ռազմական շրջանը տեխնիկական հագեցվածությամբ ու արդիականացումներով առաջիններից է ՌԴ ԶՈւ–ում։ Տեղակայման դիրքի և մարտական գործողություններում ընդգրկվածության պատճառով այս ռազմական շրջանին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր