ՌԴ գլխավոր դատախազը Երևանից մեկնել է Բաքու

Իրադարձային 09.04.2021   12:20   56

Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Հայաստան կատարած իր մեկօրյա այցից հետո Երևանից ուղևորվել է Բաքու: Այս մասին հայտնում է ՌԴ գլխավոր դատախազությունը՝։

Բաքվում նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի գլխավոր դատախազ Քյամրամ Ալիևի հետ:

Կրասնովն երեկ Երևանում հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Հիշեցնենք, նա Հայաստան էր ժամանել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով:


 Պիտակներ
         ՌԴ գլխավոր դատախազ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb