ՌԴ և ԵՄ քաղտնօրեններն ընդգծել են Արցախում հրադադարի ռեժիմը պահպանման անհրաժեշտությունը

Իրադարձային 15.10.2020   17:22   27

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն և ԵՄ արտաքին ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ և ընդգծել զինադադարի պահպանման անհրաժեշտությունը, որի շուրջ հայկական և ադրբեջանական կողմերը համաձայնություն են ձեռք բերել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում:

«Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ ընդգծվել է հումանիտար զինադադարը պահպանելու անհրաժեշտությունը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի նախաձեռնությամբ», - ասվում է Ռուսաստանի դիվանագիտական   ծառայության կողմից չորեքշաբթի կայացած խորհրդակցությունների արդյունքներով հինգշաբթի տարածված հայտարարության մեջ:



 Պիտակներ
         Լեռնային Ղարաբաղ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb