ՌԴ Դաշնության խորհրդի կոմիտեն սատարել է Պուտինին կրկին առաջադրվելու իրավունք տվող օրենքին

Աշխարհ 30.03.2021   15:43   39

ՌԴ Դաշնության խորհրդի Սահմանադրական օրենսդրության և պետական ​​շինարարության կոմիտեն սատարել այն օրենքին, որը Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին պետության ղեկավարի պաշտոնում կրկին առաջադրվելու իրավունք է տալիս:

Ավելի վաղ, լիագումար նիստում Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխություններ իրականացնելու օրինագիծ, որը, նաև իրավունք է տալիս Ռուսաստանի Դաշնության ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության նոր դրույթներից մեկի համաձայն՝ այն ժամկետների թվի սահմանափակումը, որոնցով միևնույն անձը կարող է զբաղեցնել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը, կիրառվում է ներկայիս պետության ղեկավարի վրա՝ առանց հաշվի առնելու նրա նախորդ նախագահական ժամկետները: Այսպիսով, այս նորմը թույլ է տալիս ներկայիս պետության ղեկավարին Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը զբաղեցնել ևս երկու ժամկետով։


 Պիտակներ
         Պուտին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb