ՌԴ անձնագրեր ունեցող Ուկրաինայի քաղաքացիների մուտքը ԵՄ տարածք կարող է արգելվել

Աշխարհ 17.05.2019   16:30   120
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԵՄ դեսպանները քննարկել են Ուկրաինայի քաղաքացիներին ռուսական անձնագրեր տրամադրելու հետ կապված խնդիրները:  Խոսքն այն ուկրաինացիների մասին է, ովքեր բնակվում են անջատողականների կողմից վերահսկվող Դոնբասի տարածքում: Այս քաղաքացիներին ԵՄ-ը կարող է արգելել մուտքն իր տարածք:  Այս պատժամիջոցը հնարավոր է վերաբերի նաև այն քաղաքացիներին, որոնց Վլադիմիր Պուտինը խոստացել էր ՌԴ քաղաքացիություն տրամադրել դյուրացված կարգով` 3 ամսվա ընթացքում:

Այս պատժամիջոցը, սակայն, հեռու է առայժմ իրականություն դառնալուց: ԵՄ անդամ երկրներից առայժմ 7-ն է կողմ այս նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ դյուրացված կարգով անձնագրեր տրամադրելու մասին հրամանը Պուտինը ստորագրել էր մայիսի 1-ին: Ուկրաինան անմիջապես որոշում կայացրեց օրինական չհամարել այդ անձնագրերը:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon