ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն կանեն ԼՂ իրավիճակի հետ կապված

Իրադարձային 01.10.2020   15:57   49

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նախապատրաստվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ կապված:

Այդ մասին լրագրողներին ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը:

«Նիստի ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղում շփման գծում տիրող իրավիճակին: Եվս մեկ անգամ ծայրահեղ անհանգստություն հայտնվեց շարունակվող մարտերի կապակցությամբ», - ասել է Պեսկովը



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb