ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները ճգնաժամային են. Դմիտրի Մեդվեդև

Աշխարհ 23.04.2021   12:48   73

ՌԴ  Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ -ԱՄՆ հարաբերություններն անվանել է «ճգնաժամային»:  ըստ նրա՝ նման իրավիճակները հող են նախապատրաստում այնպիսի սրացումների համար, երբ մի սխալ քայլը կարող է հանգեցնել ռազմական հարձակման:

«Երբ 2 երկրների միջև հարաբերությունները երկար ժամանակ մնում են լարված, հենց դա էլ համարվում է ճգնաժամային: Այդպիսի իրավիճակներում անգամ մի սխալ բառը կարող է հանգեցնել ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ աշխարհի համար լրջագույն պրոբլեմների և ուղղակի ռազմական հարձակման»,-այսպես է գնահատել Մեդվեևը ՌԴ-ԱՄՆ ներկայիս հարաբերությունները: Նա հիշեցել  է 1962 թվականի Կարիբյան ճգնաժամը:

«Իհարկե, ժամանակները քիչ այլ էին, քան հիմա, սակայն իրադարձությունների ընթացքը նման է»,- ասել է Մեդվեդևը։ Նա նկատել է, որ ԱՄՆ-ի գործելաոճն այն ժամանակ ևս ԽՍՀՄ-ին պարտադրել է համապատասխան գործողություններ: Օրինակ՝ 1950-ականներին և 60-ականների սկզբին դա պարտադրել է հրթիռներ տեղակայել Թուրքիայում, Լիբանանում, Հարավային Վիետնամում: Դա հանգեցրել է   Կուբայի հեղափոխությանը, որի նպատակն էր վերադաձնել վերահսկողությունն «Ազատության» կղզու նկատմամբ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb