ՌԴ ԱԻՆ-ը Արցախ է առաքել 250 տոննա մարդասիրական օգնություն

Իրադարձային 22.12.2020   14:00   74

Ռուսաստանից հումանիտար օգնությամբ բեռնված 35 վագոն ժամանել է Արցախ։

Ria.ru-i փոխսնցմամբ՝ սա երկաթուղով ուղարկված բեռների ամենախոշոր խմբաքանակն է։

«Մարդասիրական օգնությամբ երեսունհինգ վագոն Ռուսաստանից ժամանել է Լեռնային Ղարաբաղ՝ տուժած շրջաններում հետագա բաշխման համար։ Սա երկաթուղով ուղարկված ամենամեծ խմբաքանակն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ըստբ աղբյուրի՝ Ռուսաստանի ԱԻՆ համահավաք խմբավորման մասնագետներն առայժմ բեռնաթափել են վագոնների կեսը։

Բեռը ներառում է հինգ հրշեջ մեքենաներ, չորս ՈՒԱԶ ավտոմեքենաներ, տասը դիզել-գեներատորներ, 280 խորանարդ մետր սղոցանյութեր և շուրջ 35 հազար կենցաղային պարագաներ։ Ընդհանուր առմամբ, առաքվել է ավելի քան 250 տոննա հումանիտար օգնություն։


 Պիտակներ
         ՌԴ ԱԻՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb