ՌԴ ԱԻՆ-ի շինարարական նյութերով շարասյունը ուղևորվել է ԼՂ

Իրադարձային 23.02.2021   12:58   43

Երևանից Լեռնային Ղարաբաղ է ուղևորվել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հումանիտար օգնության հերթական ավտոշարասյունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Տեղի իշխանությունների դիմումներին համապատասխան՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ խումբը կազմել է բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերականգման համար անհրաժեշտ շինանյութերի առաջնահերթ ցուցակ: Բեռը ներառում է ավելի քան 50 տոննա շինանյութ՝ թիթեղ,սալիկներ,փայտանյութ»,- հումանիտար բեռի փոխադրումից առաջ լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Եվգենի Գորելովը:

Հումանիտար ավտոշարասյունը բաղկացած է 6 բեռնատարից:


 Պիտակներ
         շինարարական նյութեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb