ՌԴ ԱՀԾ-ն ճշգրիտ տվյալներ ուներ Ղարաբաղում գտնվող զինյալների մասին․ Նարիշկին

Իրադարձային 06.11.2020   13:12   87

Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ճշգրիտ տվյալներ էր ստացել, այդ թվում` Մերձավոր Արեւելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից։

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

Նարիշկինի խոսքով` ԱՀԾ-ն «ճշգրիտ տեղեկություններ ուներ մարտական ​​գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում` Մերձավոր Արևելքից եւ առաջին հերթին` Սիրիայից»: «Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից եւ մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արեւելքում, Միջին Արեւելքում»,- ասել է Նարիշկինը:


 Պիտակներ
         Սերգեյ Նարիշկին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb