ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև կայացած քաղաքական շփումները

Աշխարհ 31.01.2019   13:59   391

Ռուսաստանը ողջունում է պաշտոնական Երևանի և Բաքվի միջև վերջին շրջանում տարբեր մակարդակներով տեղի ունեցած քաղաքական շփումները: Այս մասին իր վերջին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև ընդգծել է, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը նույնն է և որևէ փոփոխություն չի կրել:
 
Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը բարեխղճորեն ու որակով է կատարում բանակցային գործընթացում իր ստանձնած միջնորդական դերը:

«Մենք ողջունում ենք քաղաքական շփումները, որոնք վերջին շրջանում Երևանի ու Բաքվի միջև կայացել են տարբեր մակարդակներում: Մենք լսել ենք կողմերի տված կառուցողական գնահատականները: Մենք կարծում ենք, որ դա առաջ շարժվելու ճիշտ ճանապարհ է», - նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:



 Պիտակներ
         Հայաստան, Մարիա Զախարովա, ԼՂՀ հակամարտություն, Ռուսաստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon