ՌԴ ԱԳՆ-ն իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կապակցությամբ

Իրադարձային 13.07.2020   16:12   90

ՌԴ արտգործնախարարությունն այսօր իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հետևել հրադադարի ռեժիմին:

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը լուրջ անհանգստություն է հայտնում այս տարվա հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ:

Անընդունելի ենք համարում հետագա սրացումը, որը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը: Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,-ասված է ՌԴ ԱԳՆ կայքում տարածված հաղորդագրության մեջ:

 



 Պիտակներ
         հայ-ադրբեջանական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb