ՌԴ ԱԳՆ-ն՝ Դոնբասում թուրքական ԱԹՍ-ների հայտնվելու մասին

Աշխարհ 14.04.2021   14:20   46

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Դոնբասում թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հայտնվելը «քիչ ուրախություն է» առաջացնում Ռուսաստանի մոտ:

«Իհարկե, քիչ ուրախություն է առաջացնում այն, որ այդ թուրքական ԱԹՍ-ները, ինչպես ասում են, հայտնվում են ինչ-որ տեղ Դոնբասում»,-ասել է Ռյաբկովը: 

Նրա խոսքով՝ թուրքական արտադրանքի արտահանումը տարբեր երկրներ լուրջ հարց են համարում:

«Ինչ-որ բան նրանք մեզնից են գնում, ինչ-որ բան մեկ այլ տեղ՝ մատակարարում: Կան համապատասխան ռեժիմներ, այդ թվում արտահանման-վերահսկման, որտեղ այդ ամենը քննարկվում է: Երկկողմ ուղղություններում մենք դիտարկում ենք նաև նման առարկաների ամբողջ համալիրը, մենք կշարունակենք դա անել»,-ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն «նորմալ և բազմաբնույթ հարաբերություններ, բոլոր հարցերի քննարկումներն ընթանում են աշխատանքային հունով»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Ռադայի պատգամավորներից մեկը ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի զինուժը առաջին անգամ Դոնբասում է օգտագործել է Թուրքիայից գնած ԱԹՍ-ները։
 


 Պիտակներ
         թուրքական ԱԹՍ-ներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb