ՌԴ ԱԳՆ-ն առաջարկել է Բայդենին երկարաձգել հրթիռային պայմանագիրը
ՌԴ ԱԳՆ-ն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին առաջարկել է հինգ տարով երկարացնել երկրների միջև Ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա նվազեցման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը։
Նախարարությունը կոչ է երկարաձգել պայմանագիրը՝ առանց փոփոխությունների ու նախապայմանների: «Դա թույլ կտա Ռուսաստանին և ԱՄՆ-ին միջազգային անվտանգության և ռազմավարական կայունության ոլորտում լրջորեն զբաղվել այժմ ծագող հարցերի պատասխանների համատեղ որոնմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հրթիռային պայմանագիրը երկարաձգելու համար ամերիկյան կողմը Դոնալդ Թրամփի օրոք առաջ էր քաշել «լրացուցիչ պահանջներ»: «Հուսով ենք, որ ԱՄՆ նոր վարչակազմը մեզ հետ երկխոսության մեջ ավելի կառուցողական դիրք կզբաղեցնի», – եզրափակել է ԱԳՆ-ն:
Վերոնշյալ պայմանագիրը ստորագրվել է 2010 թվականին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների՝ Դմիտրի Մեդվեդևի և Բարաք Օբամայի կողմից: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2011 թվականին, ժամկետը լրանում է 2021 թվականի փետրվարին:
Նմանատիպ նյութեր