ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ երկրներում իրավիճակը խաթարելու արտաքին ուժերի փորձերն անընդունելի են

Իրադարձային 07.10.2020   14:57   40

Արտաքին ուժերը փորձում են խարխլել հասարակական-քաղաքական իրավիճակը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրներում, ինչ անընդունելի է։

Դրա ականատեսը եղանք Բելառուսում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ուշադրություն է հրավիրվում արտաքին ուժերի ցանկությանը` խարխլել մեր երկրների սոցիալ-քաղաքական իրավիճակը: Մենք դրան ականատես եղանք Բելառուսում, որտեղ մեզ համար ակնհայտ են մեր եղբայր բելառուսների առջեւ ծառացած ներքին խնդիրներն օգտագործելու փորձերը` դրսից միջամտելու, բելառուս ժողովրդին այնպիսի կարգեր պարտադրելու համար, որոնք ձեռնտու կլինեն արտաքին խաղացողներին»,- ասել է Պանկինը ռազմավարական զարգացման ուղեցույցների թեմայով ՀԱՊԿ կլոր սեղանի ժամանակ:

Նա շեշտել է, որ, ըստ էության, խոսքը հետխորհրդային տարածքի համար պայքարի մասին է, որտեղ «հենց մեր տանը համառորեն ցանկանում են մեզ, մեր մշակույթի, հասարակության մեջ ընկալմանը, մեր միասնության ընկալմանը խորթ որոշակի կանոններ ներդնել»:



 Պիտակներ
         ՌԴ ԱԳՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb