Ռազմական ոստիկանության վարչության մոտակայքում նռնակի պայթուցիչ է հայտնաբերվել

Իրադարձային 10.04.2020   10:14   153

Ապրիլի 9-ին, ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռազմական ոստիկանության վարչության» մոտակայքում հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնակի պայթուցիչ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Հայտնաբերվել է «УЗРГ-М» տեսակի ձեռքի նռնակի պայթուցիչ. ինժեներական ջոկատի կողմից տեղափոխվել է Նուբարաշենի զորավարժարան և ոչնչացվել:



 Պիտակներ
         նռնակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon