Ռազմական գործողությունների դադարեցման հայտարարությունը կտանի լիարժեք բանակցությունների. Զախարովա

Իրադարձային 11.11.2020   11:31   41

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման մասին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը կհանգեցնի լիակատար բանակցային գործընթացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զախարովան այս մասին ասել է «Ռոսիա -24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Հայտարարությունն ակնկալում է անվերապահ անցում դեպի լիարժեք բանակցային գործընթացի՝ այս դժվար և բարդ խնդրի բոլոր ասպեկտների վերաբերյալ»,-ասել է Զախարովան:


 Պիտակներ
         ռազմական գործողություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb