Ռազմական դրությունը հանվեց

Հրատապ 24.03.2021   10:51   46

Այսօր ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ էր 96, դեմ՝ 1 և ձեռնպահ՝ 17 պատգամավոր։

Խորհրդարանը երկարաձգեց կորոնավիրուսի տարածումը կանխելու, դրա հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև նույն ժամանակահատվածում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը։ Կողմ էր 117, դեմ և ձեռնպահ՝ 1-ական պատգամավոր։

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կողմ էր 97, դեմ՝ 1 և ձեռնպահ՝ 19 պատգամավոր։

Ձայների 93 կողմ և 23 ձեռնպահ հարաբերակցությամբ ամբողջությամբ ընդունվեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Հանրագրերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Խորհրդարանը կողմ քվեարկեց նաև ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Կողմ էին քվեարկել 118, դեմ և ձեռնպահ՝ 1-ական պատգամավորներ։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb