Ռազմական դրության բոլոր հիմնավորումները վերացել են. Գորգիսյան

Քաղաքական 26.11.2020   13:04   32

Ռազմական դրության բոլոր հիմնավորումները վերացել են: Կարծում ենք՝ 16 օրը բավարար ժամանակ էր, որ կառավարությունն իր որոշումներում համապատասխան փոփոխություններ կատարեր, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Կառավարության անգործության պատճառով սահմանափակումները երկարում են, մինչդեռ հնարավոր էր այս իրավիճակը հանգուցալուծել», - ասաց նա:

Իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն իր հերթին շեշտեց, որ իր տեղեկություններով՝ Ադրբեջանում ռազմական դրությունը շարունակվում է, ավելին՝ որոշ բնակավայրերում պարետային ժամ է սահմանված, և Ադրբեջանում գտնվող ահաբեկիչները շարունակում են մնալ այդ երկրի տարածքում:

Գորգիսյանի խոսքով՝ Ադրբեջանում ռազմական դրությունը կարող է պահպանվել՝ հենց միայն ահաբեկիչների առկայությունը հաշվի առնելով:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb