Ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարների չափը կրկնապատկվելու է

Իրադարձային 18.12.2019   13:39   182

«Այս տարի տնտեսումների հաշվին արված վերաբաշխումից  շուրջ 1 մլրդ դրամ հավելյալ հատկացվել է ռազմաարդյունաբերական համալիրին՝ նոր մշակումներ և նոր նախագծեր մշակելու համար»,-այս մասին այսօր իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ 2020-ին կրկնապատկվելու է ռազմաարդյունաբերական համալիրին հատկացվող գումարների չափը:

 «2020 թվականի բյուջեում նախատեսել ենք կապիտալ ծախսերի ընդլայնում, նշանակում է, որ համալիրի ունեցած հնարավորությունների ընդլայնում և կապիտալ ծախսերի ավելացում նույնպես նախատեսվում է»,-նշեց Հակոբ Արշակյանը։

Նախարարն ընդգծում է, որ շեշտը դնում են տեխնոլոգիական զարգացման և նոր տեխնոլոգիաների օգտագործման վրա, և այս երկու ոլորտների միացումը դրական է գնահատվում․

«Մշակվել է 3 ռազմավարություն՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, թվայնացման և ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման ռազմավարություն։ Հունվարին մենք միջազգային գործընկերների և ասոցիացիաների հետ կազմակերպելու ենք ընդլայնված քննարկում առաջիկա 5 տարիների ռազմավարությունը հստակեցնելու համար»։

Ըստ նախարարի՝ 2018-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ ծրագրերի ապահովման եւ սարքավորումների արտադրության համար հատկացվել է 250 մլն դոլար. աճը 2017-ի նկատմամբ կազմել է 33 տոկոս:



 Պիտակներ
         ռազմաարդյունաբերական համալիր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon