Ռամզան Կադիրովը կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է Մոսկվայում

Աշխարհ 22.05.2020   12:53   207

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքնաթիռով տեղափոխվել է Մոսկվա և գտնվում է բժշկական հսկողության տակ՝ կորոնավիրուսային վարակի կասկածի պատճառով: Այս մասին, ինչպես գրում է Euronews-ը, հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները՝ հղում անելով բժշկական շրջանակներում իրենց աղբյուրներին:

Կադիրովի շրջապատը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ ինքն «անձամբ է վերահսկում» կորոնավիրուսի իրավիճակը հանրապետությունում։

Ըստ պաշտոնական թվերի, Ռուսաստանում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցել է երեք հազարը: Հեռավոր շրջաններում բռնկումներ են գրանցվել: 

 



 Պիտակներ
         Ռամզան Կադիրով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon