Րաֆֆի Քասսարջյանը նշանակվել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն

Իրադարձային 11.09.2020   13:33   41

2020 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նիստը, որի օրակարգային հարցը միության նոր գործադիր տնօրենի ընտրությունն էր: Մրցակցային պայմաններում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, որոնց ընթացքում թեկնածուները ներկայացրին ԱՏՁՄ զարգացման իրենց տեսլականներն ու ծրագրային դրույթները,  միության գործադիր տնօրենի պաշտոնն ստանձնեց Րաֆֆի Քասսարջյանը:

«Րաֆֆի Քասսարջյանը, հենվելով ՏՀՏ ոլորտում ունեցած իր բազմամյա փորձի ու ԱՏՁՄ արժեքներին քաջածանոթ լինելու հանգամանքի վրա, հաջողությամբ կյանքի կկոչի միության զարգացման իր տեսլականը։ Նա, վստահաբար, կամրապնդի ու նոր հաջողություններ կարձանագրի այն նախագծերում, որոնք այս տարիների ընթացքում իրականացնում է միությունը՝ հիմքում ունենալով Կարեն Վարդանյանի թողած նշանակալի ժառանգությունն ու ԱՏՁՄ ավանդույթները», – նշեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«Մոտ երկու տասնամյակ ԱՏՁՄ-ն, մեր շատ սիրելի Կարեն Վարդանյանի ղեկավարությամբ, կարևորագույն դեր է ունեցել Հայաստանում տեխնոլոգիաների բնագավառի զարգացման գործում։ Տարիներ ի վեր լինելով ԱՏՁՄ համայնքի և խորհրդի անդամ՝ հաճույքով պատրաստ եմ ստանձնել գործադիր տնօրենի պաշտոնը։ Ակնկալում եմ արգասաբեր աշխատանք մեր խմբի, վարչության, անդամների և կառավարական, կրթական, միջազգային կազմակերպությունների և մասնավոր համագործակիցների հետ՝ ստեղծելու զարգացման հաջորդ փուլի արդյունավետ միջավայր մեր ոլորտի, և իհարկե, Հայաստանի առաջխաղացման համար», – նշեց նորընտիր գործադիր տնօրենը։



 Պիտակներ
         Րաֆֆի Քասսարջյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb