Ռաֆայել Նազարյանը՝ ՀՖՖ տեխնիկական տնօրեն

Սպորտ 11.02.2021   11:02   54

Ֆուտբլային մասնագետ, ազգային թիմերի տարբեր տարիքային թիմերի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշանակվել է ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում:

Այս մասին հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան: Նազարյանը համատեղելու է աշխատանքը Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում և ԲԿՄԱ-ում: 

Ստեղծվել է տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Արտակ Օսեյանը և Մհեր Միրումյանը: Մարզչական խորհրդի գործունեությունը կրելու է ամենօրյա բնույթ և իր մեջ ներառելու է ինչպես տարիքային տարբեր հավաքականների աշխատանքների վերահսկումը, այնպես էլ մարզչական կրթության կազմակերպման հետ կապված ամենատարբեր գործառույթների իրականացումը:


 Պիտակներ
         Ռաֆայել Նազարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb