Քսենյա Սոբչակը՝ Պուտինի հասցեին հայհոյանքներ հնչեցրած վրացի հաղորդավարի մասին

Աշխարհ 09.07.2019   17:04   220
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը Տելեգրամի իր էջում մեկնաբանել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիայի՝ ուղիղ եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած հայհոյանքները, գրում է ria.ru-ն:

Նրա խոսքով՝ լրագրողի անպարկեշտ արտահայտությունները միայն ցույց են տալիս նրա թուլությունը:

«Այդ հարցում իմ դիրքորոշումն անփոփոխ է. ես 2010-ականների առաջին ելույթներից ասել եմ, որ Պուտինը կարող է ձեզ դուր չգալ, սակայն այդքան ցածր գլորվել և անպարկեշտ կերպով վիրավորել նրան պարզապես անմտություն է և խոսում է թույլ դիրքորոշման մասին»,- գրել է Սոբչակը:

Հեռուստահաղորդավարուհին վրացի լրագրողին համեմատել է դեռահասի հետ, ինչպես նաև նշել, որ իր հայտարարություններում նման հռետորաբանություն է բանեցնում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, սակայն, իր կարծիքով, նման դիրքորոշումը միայն վախեցնում է մարդկանց, այլ ոչ թե գրավում:

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Քսենյա Սոբչակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon