Քրդերը Ֆրանսիայում հարձակվել են թուրքական ասոցիացիայի վրա

Աշխարհ 09.04.2021   16:02   77

Տարբեր գործիքներով զինված քրդերը Ֆրանսիայի  Բուշ դյու Ռոն շրջանի Մարինյան համայնքում հարձակվել են թուրքական ասոցիացիայի վրա, կոտրել ապակիներ։

Նշվում է, որ «Գորշ գայլերի» կողմից Լիոնի քրդական մշակույթի կենտրոնի վրա հարձակումը վրեժխնդրության ալիք է առաջացրել ամբողջ Ֆրանսիայում։

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին «Գորշ գայլերի» զինված անձինք ներխուժել էին Լիոնի քրդական միության շենք  և ենթադրաբար մարմնական վիրավորում հասցրել չորս մարդու՝ փախչելուց առաջ, առանց մեծ նյութական վնաս հասցնելու:

Ֆրանսիայի կառավարության որոշմամբ «Գորշ գայլեր» կազմակերպությունն արգելվեց երկրում նախորդ տարվա նոյեմբերին, սակայն թուրք ծայրահեղ աջակողմյան, պրոէրդողանական կազկակերպությունը շարունակում է ատելության ու բռնության քաղաքականությունը երկրում, հատկապես ուղղված հայերի ու քրդերի դեմ։


 Պիտակներ
         քրդեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb