Քրդամետ կուսակցություն. «Ոչ մի կապ չունենք Դավութօղլուի նոր կուսակցության աշխատանքների հետ»

Աշխարհ 24.12.2019   19:40   194
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Թուրքիայում ընդդիմադիր ուժ համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Սարուհան Օլուչը հերքել է  իր մասին շրջանառվող այն լուրերը, թե ինքը մասնակցել է նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած նոր կուսակցության խորհրդի նիստին:  

Ազգայնական իշխանամետ «Yeni Akit» թերթը դեկտեմբերի 20-ին «Ահա և Ահմեթ Դավութօղլուի «Ապագան». Տեսեք ու՞մ հետ է սեղան նստում» վերնագիրը կրող լուրի մեջ պնդել էր, որ Սարուհան Օլուչը ներկա է գտնվել Դավութօղլուի հիմնած «Ապագայի» (Gelecek) կուսակցության հիմնադիր խորհրդի նիստին:

Օլուչը, ի պատասխան սրա, ասել է. «Նախ և առաջ, ես այդ օրը ներկա եմ եղել 2020թ. բյուջեի օրենքի նախագծի քննարկմանը և երկրորդն էլ, ոչ իմ կուսակցությունը, ոչ էլ ես որևէ կապ չունենք նախկին վարաչապետի կուսակցության աշխատանքների հետ»:

Նա նշել է, որ այս լուրի հեղինակները սպասարկում են իշխանության շահերը:

«Այս մանիպուլյատիվ աշխատանքը խստորեն դատապարտում եմ»,-ասել է Օլուչը:

Աղբյուրը`ermenihaber.am



 Պիտակներ
         Դավութօղլու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon