Քրդական կազմակերպությունները Ստրասբուրգում Թուրքիայի դեմ նստացույց են անում

Աշխարհ 27.05.2021   11:46   75

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում թուրքական պետության դեմ քրդական «Եվրոպայի քուրդ կանանց շարժում» (TJK-E) և «Եվրոպայի քրդական դեմոկրատական համայնքի կոնգրես» (KCDK-E) կազմակերպությունների նախաձեռնությամբ տևական բողոքի ակցիա է տեղի ունենում Թուրքիայի դեմ:

Նստացույցի միջոցով իրենց բողոքն արտահայտողները դժգոհում են Թուրքիայում ցմահ ազատազրկված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմաններից, մասնավորապես տեսակցության արգելքից ու մեկուսացումից:

Երեք շաբաթ շարունակվող ակցիայի մասնակիցները բողոքում են նաև Իրաքի հյուսիսային շրջաններում «Քրդստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ Թուրքիայի կողմից իրականացվող ռազմագործողությունների դեմ:

Նշվում է, որ կազմակերպությունների կողմից ակցիայի շրջանակներում քաղաքաի եկեղեցիներին են բաժանվել Օջալանի նկատմամբ կիրառվող մեկուսացման ու թուրքական պետության զավթողական գործողությունների վերաբերյալ նյութեր:

Նախատեսվում է, որ նստացույցը կտևի 4 շաբաթ:


 Պիտակներ
         Քրդական կազմակերպություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb