ՔՊ նախընտրական շտաբը ղեկավարելու է Սուրեն Պապիկյանը. Sputnik Արմենիա

Քաղաքական 31.03.2021   10:10   38

Իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին Sputnik Արմենիա–ին հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։

«Որոշված է, որ նախընտրական շտաբը համակարգելու են չորս հոգի` ես, Ռոմանոս Պետրոսյանը, Արայիկ Հարությունյանը, Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանը կլինի գլխավոր համակարգողը, կարելի է ասել` շտաբի պետը», – ասել է Թորոսյանը։

Նրա խոսքով` Փաշինյանը հրաժարական է տալու ապրիլի 20-ից մայիսի 5 ընկած ժամանակահատվածում։ Սակայն դրանից հետո էլ նա լինելու է վարչապետի պաշտոնակատար, գործող կառավարությունն էլ շարունակելու է իր աշխատանքները մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։

Թորոսյանի խոսքով` վարչական ռեսուրսը կիրառելը քննադատելի է, և վարչապետը նման բան չի անում։

 


 Պիտակներ
         «Քաղաքացիական պայմանագիր»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb